«ՀԺ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել.
«Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին»,- գրում է թերթը և հավելում.
«Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, և չի բացառվում` այսօր հրապարակվի: ՊԵԿ նախագահի պաշտոնանկության մասին լուրը չեն հերքել նաև նրա տեղակալները` Ռուբեն Քոչարյանն ու Արմեն Ալավերդյանը: Իսկ ՊԵԿ մամուլի քարտուղարը երեկ երեկոյան անհասանելի էր: Երեկ ուշ երեկոյան ՊԵԿ նախագահի պաշտոնանկության լուրը չհերքեց նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը»:
Թերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիր է ստորագրել, Արզումանյանն ասել է. «Նախագահի հրամանագրերը հրապարակվում են պատշաճ ժամկետներում»:









































