Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Եվրապառլամենտի հանձնաժողովը մերժեց բիտկոյնի դեմ արգելքը

Տնտեսության և արժութային հարցերով հանձնաժողովը (ECON) մերժել է օրինագիծը, որի նպատակն էր՝ արգելել բիտկոյնը Եվրամիության տարածքում: Պառլամենտի 32 պատգամավորները դեմ քվեարկեցին օրինագծին, իսկ 24-ը՝ կողմ:

Ըստ հաղորդման՝ պատգամավորների մեծամասնությունը՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (EPP), «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» (ERC), «Նորացնելով Եվրոպան» (Renew) և «Ինքնություն և ժողովրդավարություն» (ID), դեմ քվեարկեցին օրինագծին: Ի հակադրություն՝ պատգամավորների փոքրամասնությունը՝ «Կանաչների կուսակցություն», «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» և «Եվրոպական միավորված ձախակողմյաններ», հիմնականում քվեարկեցին օրինագծի օգտին:

«Սա մեծ հաղթանակ է՝ Եվրամիությունում բիտկոյնի և կրիպտոարժութային համայնքի համար», – նշել է «Unstoppable DeFi»-ի աճի և ռազմավարության բաժնի ղեկավար Պատրիկ Հանսենը: Նա հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովի կրիպտոարժույթների շուկայի կարգավորումները (MiCA) այլևս չեն վերաբերի կրիպտոգործարքներին, փոխարենը՝ կներառեն այս հարցը Եվրամիության կայուն ֆինանսների կարգաբանության մեջ՝ մինչև 2025թ․ հունվարի 1-ը: MiCA կարգավորումները ներառում են 126 կետ, ինչպես նաև՝ Եվրամիության և անդամ երկրների հաստատությունների կողմից դրանց իրականացման մանրամասն պլան: Նախնական տարբերակը ներկայացվել է Եվրոպական հանձնախմբի կողմից 2020-ին՝ որպես թվային ֆինանսների ռազմավարության մաս:

Եվրոպական հանձնաժողովի կրիպտոարժույթների շուկայի կարգավորումները իրենց մեջ ամփոփում են կրիպտոարժույթի հետ առնչվող առարկաները, ինչպես, օրինակ, բոլոր խոշոր արժույթների և մետաղադրամների կարգավիճակը, գործարքների կատարման և փոխանակման հարթակների աշխատանքը՝ մի շարք էական բացառություններով, որոնցից են կենտրոնական բանկերի թողարկած թվային արժույթները կամ Կենտրոնական բանկի թվային արժույթները (CBDCs)` անվտանգային հետքանշիչները, չփոխարինվող հետքանշիչները NFT-ներն ու ապակենտրոնացված ֆինանսները կամ DeFi-ն:

Երկուշաբթի կայացած պառլամենտական նստաշրջանի հիմնական ինտրիգը նախնական երկու տարբերակաների էական տարբերությունների մեջ էր, որոնք դրված էին քվեարկության: Դրանցից մեկը կարող էր օրենքից դուրս դարձնել կրիպտոարժույթներով գործարքները, որոնք հիմնվում են աշխատանքի կատարման ապացուցման (PoW) հաղորդակարգի վրա: Խնդրահարույց է այն կետը, ըստ որի՝ արժույթներ տրամադրողներից կպահանջվի ներկայացնել շրջակա միջավայրի կայունության չափորոշիչներին համապատասխանության վերաբերյալ մանրամասն պլան:

Կարգավորումների՝ առավել չափավորված տարբերակը, որը այժմ կշարունակի իր ճանապարհը եվրոպական ինստիտուտներով, չի պարունակում որևէ ուղիղ կամ միջնորդավորված արգելք կրիպտոգործարքների աշխատանքի կատարման ապացուցման վրա: Կրիպտոգործարքները կշարունակեն դասակարգվել որպես «անկայուն» գործունեության ոլորտ՝ մինչև 2025թ․ հունվարի 1-ը: Հետևաբար, դրանք զրկված կլինեն եվրոպական ընկերությունների և կառավարությունների աջակցությունից ու ներդրումներից: Սակայն սա շատ ավելի մեղմ է, քան հենց ուղիղ արգելքը, որի գործարկումը ծանր հետևանքներ կունենար կրիպտոարժույթի համար:

Հաջորդ քայլը պառլամենտում՝ «եռյակի» (Եվրամիության հանձնաժողով, Եվրապառլամենտ, Եվրախորհուրդ) բանակցություններն են՝ Եվրոպական հանձնաժողովի կրիպտոարժույթների շուկայի կարգավորումների նախնական տարբերակի շուրջ: Օրենքը կմտնի ուժի մեջ՝ կարգավորումների վերջնական համաձայնեցումից հետո (մի քանի ամսից): Ընկերություններին, այնուամենայնիվ, կտրամադրվի վեց ամսվա անցումային շրջան՝ իրենց գործունեությունը առաջադրված պահանջներին համապատասխանեցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում