Ռուսաստանի տնտեսությունն իսկապես դժվարություններ Է վերապրում պատժամիջոցների պատճառով, որոնք Արեւմուտքի կողմից սահմանվել են ի պատասխան ռազմական գործողության՝ Ուկրաինայի ապառազմականացման նպատակով, սակայն Մոսկվան այդ սահմանափակումները դիտարկում Է որպես զարգացման համար հնարավորություն: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախօրյակին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն, իր դաշնակիցների հետ միասին, «ամբողջովին կործանել Է» Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների օգնությամբ: «Այդպես չի կարելի ասել:
Ռուսաստանի տնտեսությունը վերապրում Է դժվարություններ, բայց ցանկացած դժվարություն, որոնք մենք վերապրում ենք, միաժամանակ նաեւ հնարավորություն են զարգացման համար, նորացման համար, ավելի շատ անկախության հասնելու, նոր արտադրությունների ստեղծման համար»,-Պեսկովն ասել Է լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: