Քադդաֆիի զորքերը հուժկու դիմադրություն են ցույց տալիս ապստամբներին: Նախօրեին ձերբակալված Սեյֆ ալ-Իսլամը` Քադդաֆիի որդին, հայտնվել է ազատության մեջ:
Ներկայումս Տրիպոլիի որոշ թաղամասերում մարտեր են ընթանում: Սեյֆ ալ-Իսլամը գտնվում է քաղաքի «Ռիկսոս» հյուրանոցում, որը շրջապատված է քադդաֆիական զորքերով: Ինչպես հաղորդում է BBC-ն, ապստամբները ընկել են քադդաֆիական ուժերի շրջափակման մեջ:
Լիբիայի առաջնորդի գտնվելու վայրն անհայտ է: Նրա նստավայրը՝ Տրիպոլիի Բաբ ալ-Ազազիա թաղամասում, գտնվում է ուժեղ պաշտպանության տակ:
Հիշեցնենք, որ երեկ Քադդաֆիի որդիներից մեկը` Խամիսը, տանկային բրիգադի հետ շարժվում էր Տրիպոլիի վրա:









































