«Առավոտ»-ը գրում է, որ Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ և որոշման նախագիծ է հանել, որոնց թվում են նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները.
«Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ օրինագծերը, որոնք չեն քննարկվել խորհրդարանի նախկին կազմի կողմից, համարվում են իրավական ուժը կորցրած, սակայն Նախարարների խորհուրդն ու պատագամավորներն օժտված են անվավեր ճանաչված օրինագծերը կրկին օրակարգ բերելու լիազորությամբ»։