Sunday, 07 06 2026
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը

Գլխապտույտ և սրտխառնոց

Թուրքիայի խորհրդարանը երեկ անվավեր է ճանաչել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք դուրս են մնացել նոր խորհրդարանի օրակարգից: Խոսքն առաջին հայացքից ընդամենը տեխնիկական ընթացակարգի մասին է, համաձայն որի, եթե նախորդ օրենսդրական շրջանում փաստաթուղթը որոշման չի արժանացել, այն համարվում է անվավեր:

Սակայն պատգամավորները կամ կառավարությունը կարող են վերականգնել այն: Սակայն զուտ տեխնիկական այդ ընթացակարգը անշուշտ ունի քաղաքական բաղադրիչ և Թուրքիան փաստորեն հայ-թուրքական արձանագրությունները հասցրեց հենց տեխնիկական այն պահին, երբ դրանք համաձայն ընթացակարգի ճանաչվեցին անվավեր: Հիմա թուրքերն անշուշտ փորձելու են միջազգային հանրության հետ առևտրի մեջ մտնել արձանագրությունները խորհրդարան մտցնելու համար, փորձելով ցանկալի զիջումներ կորզել միջազգային հանրությունից: Այսինքն, Թուրքիան փաստորեն փորձում է դիվանագիտական երկրորդ բերքը հնձել արձանագրությունների միևնույն ծառից: Կհաջողվի արդյոք դա նրան, ցույց կտա ժամանակը: Բայց խնդիրը այստեղ Հայաստանի կեցվածքն է թուրքականի համեմատությամբ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես բերելով այսպես ասած ֆուտբոլային նախաձեռնությունը, հետո պարզապես մնաց ձեռնունայն և բացի«օդային համբույրներից», որևէ այլ գործնական գաղափար նա այդպես էլ չկարողացավ հղանալ հայ-թուրքական գործընթացում հայկական խաղային առավելություն ապահովելու համար: Հայաստանն ընդամենը սկսեց ապավինել միջազգային հանրության հուշումներին, զարկ տալով պահանջատիրական հայտարարություններին: Պահանջատիրական հայտարարություններն իհարկե ինքնին վատ չեն և կարող են գործնական դիվանագիտության դաշտ ստեղծել, սակայն այդ դաշտում դեռ խաղալ է պետք: Իսկ Հայաստանի իշխանությունը հենց այդ է, որ չի կարողանում անել, հատկապես թուրքական իշխանության խաղերի համեմատությամբ:

Ու ստացվում է մի իրավիճակ, որ Թուրքիան չունենալով դաշտ` խաղում է, իսկ Հայաստանը առկա դաշտի պարագայում պարզապես մատնված է անգործության և սպասում է, թե ինչ կհուշեն: Ընդ որում, ոչ թե ինչ կհուշեն մարզիչները, այլ ինչ կհուշի մրցավարը` միջազգային հանրությունը: Համաձայնեք, որ սա իսկապես ծիծաղելի վիճակ է: Միայն թե ծիծաղելու տրամադրություն չկա, քանի որ խոսքը Հայաստանի մասին չափազանց կարևոր ռազմավարական խնդիրներին է վերաբերում, որոնց կապակցությամբ մեր շուրջը պտտվում են ակտիվ գործողություններ, դերակատարներ, սուբյեկտներ, իսկ մենք ընդամեն ը կանգնած տեղից փորձում ենք նրանց հետևել: Իսկ դրանից մեզ մոտ միայն գլխապտույտ և սրտխառնոց կարող է առաջանալ, ուրիշ ոչ մի այլ արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում