Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Երևանի հետաքրքիր նախաձեռնությունը. Ինչ կասեն ՄԽ համանախագահները

Երևանն ազդարարել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթաց սկսելու համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը դիմելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցության փորձ չկա, հետևաբար Երևանը մշակում է դիմում ՄԽ համանախագահությանը՝ միջնորդական առաքելության համար:

Երևանի նախաձեռնությունը բավականին հետաքրքիր է ու կարևոր: Փաստացի, այն Մինսկի խմբի համանախագահության աշխուժացման, կամ գուցե նույնիսկ պարզապես վերակենդանացման փորձ է: Իհարկե դա տեղի է ունենում ոչ արցախյան հակամարտության կարգավորման տրամաբանության շրջանակում կամ նպատակով, սակայն թերևս կասկածից վեր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացը շոշափելու է նաև արցախյան հարցը: Ինչ տրամաբանությամբ կլինի այդ ամենը, արդեն իհարկե կախված է լինելու քաղաքական գործընթացում Հայաստանի ճկունությունից, դիմադրունակությունից, կենսունակությունից, եթե իհարկե Մինսկի խմբի համանախագահները տան այդ գործընթացի վերաբերյալ իրենց համաձայնությունը, ընդունեն Երևանի առաջարկը, և իհարկե՝ եթե այն ընդունելի լինի նաև Բաքվի համար: Այստեղ թերևս բավականին նուրբ հանգամանք է այն, որ Երևանը Մինսկի խմբի համանախագահներին է դիմում մի նպատակի համար, որը Բաքուն էլ «շեփորում» է առավոտից երեկո, թեև գործում է հակառակ տրամաբանությամբ: Բաքուն էլ պարբերաբար խոսում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի պատրաստ լինելու մասին:

Այդպիսով, Հայաստանը ՄԽ համանախագահներին է դիմում մի նպատակի ուղղությամբ բանակցային միջնորդության համար, որը նաև Բաքվի հնչեցրած նպատակն է: Այդ պարագայում Ադրբեջանի համար բավականին բարդ է լինելու մերժումը: Ի՞նչ տրամաբանությամբ պետք է Ադրբեջանը մերժի խաղաղության պայմանագրի շուրջ ՄԽ համանախագահության միջնորդությամբ Հայաստանի շուրջ բանակցելու հնարավորությունը: Ինչպես ասում են՝ պատճառ կամ առիթ իհարկե միշտ էլ հնարավոր կլինի գտնել: Օրինակ, Ադրբեջանը կարող է առաջ քաշել ինչ որ պայմաններ կապված այսպես ասած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, կամ խոսի այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահությունը օժտված էր արցախյան կարգավորման մանդատով, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի: Իսկ քանի որ Ալիևը հայտարարել է, թե արցախյան հարցը «լուծել» է, Բաքուն կարող է ասել, ոչ չի տեսնում նաև Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի անհրաժեշտություն: Սակայն, բոլոր այդ դեպքերում կլինի ակնառու, իհարկե հերթական անգամ, որ Ադրբեջանը բացարձակապես չունի խաղաղության մտադրություն և պատրաստ չէ, ցանկություն չունի գնալ որևէ խաղաղ գործընթացի: Իհարկե հարց է առաջանում, թե ի՞նչ օգուտ դրանից, եթե ևս մեկ անգամ պատռվի Ադրբեջանի կեղծ խաղաղասիրական հռետորաբանությունը:

Ի վերջո, հազիվ թե մինչ այժմ Ադրբեջանը կարողացել է իր այդ կեղծիքով համոզել որևէ խոշոր խաղացողի, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների: Սակայն, այստեղ թերևս առանցքային հարցն այն է, որ Երևանի առաջարկը շարունակում է համանախագահ երկրների համար որոշակի մոտիվացիոն ներուժ և այն աշխատեցնելու փորձն առնվազն ոչ միայն վատ չէ, այլ ավելին՝ թերևս անհրաժեշտ է: Որովհետև, այն գործարկելու և մոտիվացիա առաջացնելու պարագայում, համանախագահների մոտ Բաքվի մերժումների հանդեպ կձևավորվի արդեն քաղաքական որոշակիորեն այլ վերաբերմունք, ինչը կարող է ունենալ բավականին ազդեցիկ ներգործություն: Ի վերջո, իրական քաղաքականության ռեժիմում թերևս ակնառու է, որ Բաքվի վարքագիծն է ենթակա երեք խոշոր, միջուկային տերությունների քաղաքական տրամադրություններին ու տրամադրվածություններին, այլ ոչ թե հակառակը: Ըստ այդմ, Երևանն իր նախաձեռնությամբ չի կորցնում ոչինչ, փոխարենը կարող է ստանալ համանախագահ երկրների հետ աշխատանքի, և անգամ նրանց որոշակի ընդհանուր հետաքրքրություն ձևավորելու դաշտ, առավել ևս Ուկրաինայի շուրջ նրանց միջև գերկոշտ դիմակայության ֆոնին: Ընդ որում կա թերևս մի հետաքրքիր հանգամանք, որի ուղիղ առնչությունը Երևանի նախաձեռնությանը որևէ կերպ  փաստված չէ, սակայն թեկուզ ժամանակագրական առումով ուշադրության է արժանի, որ ՄԽ համանախագահներին դիմելու Հայաստանի մտադրությունը բարձրաձայնվում է Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդների, և Անթալիայում Հայաստանի և ՌԴ արտգործնախարարների հանդիպումներից անմիջապես հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում