Tuesday, 23 06 2026
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Ինչի՞ հետևանք է, որ ՀՀ զինված ուժերում օտարերկրյա գործակալական ցանցեր են գործել

ՀՀ ԱԱԾ-ն օրերս բացահայտել ու չեզոքացրել է հերթական օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

Նրանք օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տեղեկություններ են տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։

Գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը նրանց են փոխանցել նաև Արցախի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:

Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տեղի ունեցածը ազգային խայտառակություն է, առաջին հերթին ուժային համակարգի խայտառակությունը. «Ինչ-ինչ սխալների պատճառով մեր մեջ հայտնվել են նման մարդիկ: Սա մեր բոլորի ամոթն ու բոլորիս խայտառակությունն եմ համարում: Ի՞նչ անել, որ սա չլինի, բարդ հարց է: Կադրային քաղաքականությունը, հատկապես սպայական և պայմանագրային զինծառայողների մասով, փաստորեն, ունեցել է լուրջ թերություններ, որ այսպիսի մարդիկ են հայտնվել ու դրանք 1-2-ը չեն: Ես անգամ չգիտեմ, թե ինչ հրամանատարական օղակում են եղել այդ մարդիկ: Ես դիտել եմ տեսանյութը, ասում է՝ ես ծառայել են Արցախի պաշտպանության բանակի շտաբում»,-ասաց նա՝ հավելելով, որ բնական է, որ թիրախում եղել են նաև ՀՕՊ համակարգերը:

«Թշնամին եթե պլանավորել է հարձակում, ՀՕՊ կայանքներն առաջնային թիրախներ են, որոնք խոցում են առաջին հերթին: Հետևաբար, գործակալական ցանցում առաջին հերթին հենց դրանց տեղերն են ճշտվում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, երբ որ կադրային քաղաքականությունը, սպաների ընտրությունը, որակը այն մակարդակի չի լինում, որը պետք է լինի, արդյունքը լինում է այն, ինչը հիմա տեսնում ենք:

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ այս տեսակ բացահայտումները սթափեցնող դեր կարող են ունենալ. «Այսքանից հետո այդ մարդիկ պետք է հստակորեն պատժվեն: Ես չեմ կարծում, թե աշխարհում մի հայ կա, որը այս պահին չի համաձայնի, որ նման մարդկանց ամենադաժան պատիժը տան: Իհարկե, այդպիսի բաները պետք է սթափեցնող լինեն: Ընդհանրապես, անվտանգության համակարգը, կոնկրետ զինված ուժերը, սպայական կազմով, պայմանագրային զինծառայողներով կադրերի համալրումը պետք է լրիվ այլ չափորոշիչների, այլ խստության վրա դրվեն, որպեսզի նման բաներն իսպառ բացառվեն»:

Նա նկատեց, որ այս ամենն իրենց դերն ունեցել են պարտության մեջ. «Ցանկացած պետություն, որ հարձակվում է մեկ այլ պետության վրա, իր լրտեսական ցանցն ակտիվացնում է: Դա ևս պատերազմի տիրույթ է, ինչպես օդը, ցամաքը, ջուրը: Լրտեսական ցանցը չափազանց կարևոր է և այս իրավիճակը տարիներ շարունակ մեր բացթողումների հետևանքն է: Ես հուսով եմ, որ գոնե հիմա այսքանից հետո դասեր կքաղենք և խորքային հետևություններ կանենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում