Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլի (Բյուրակն ) նահանգի Գենչ շրջանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների տեղադրած ականի վրա պայթել է «Էլյազըղ-Դատվան» ուղղությամբ երթևեկող բեռնատար գնացքը։
Պայթյունի արդյունքում ռելսերից դուրս է եկել 5 վագոն։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Տարածաշրջանում ձեռնարկվել են լայնամասշտաբ գործողություններ՝ PKK զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին PKK-ն Թուրքիայի հարավարևելյան հատվածում ականապատել էր «Հաքքարի-Չուքուրջա» ավտոճանապարհը, որի վրա հայտնվել էր թուրքական զինվորական ավտոշարասյունը։ 4 ականների պայթյունի հետևանքով զոհվել էր 7 զինծառայող, 1 գյուղական պահապան, վիրավորվել էր 11 զինծառայող։











































