Saturday, 27 06 2026
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

Ընթերցողներին ներկայացվեց «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին՝ նվիրված մեծ գրողի հոբելյանին

«Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» գրքում, որը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը, զետեղված են մեծ գրողի հայտնի ու սիրված գործեր, ինչպես նաև այդ ստեղծագործություններին առնչվող հուշեր, նամակներ, տարբեր ելույթներ, հոդվածներից հատվածներ, լուսանկարներ: Ընթերցողները կարող են հանդիպել նաև բացառիկ լուսանկարների, որոնք տրամադրել է Չարենցի տուն-թանգարանը:

Գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 11-ին «Զանգակ» գրատանը, նվիրված է Եղիշե Չարենցի 125-ամյակին:

Գրքի կազմող, խմբագիր Հայկ Համբարձումյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին հրատարակչության արդեն վեցերորդ նմանատիպ հատորն է: Հատորները սկզբում կոչվել են «Ոչ մի շաբաթ առանց պոեզիայի»:

Հատորներում ներառվել են թեմատիկ բանաստեղծություններ: «Հատորներն ընտանի-նոթատետրեր կամ ընտրանի-օրագրեր էին ի սկզբանե, այսինքն` տարվա 52 շաբաթներին համապատասխան 52 գրական ստեղծագործություն էինք ներառում, որոնց կողքին նշումներ անելու հատված կար:

Տարիների ընթացքում փոխվեց ձևաչափը. հասկացանք, որ մարդիկ նշումներ չեն անում և որպես նոթատետր չեն օգտագործում հատորները, ուստի գրքերը դարձան ընտրանիներ»,-պատմում է Համբարձումյանը:

Նոր հատորը նվիրելով Չարենցի հոբելյանին՝ այն անվանել են «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի», որում տարվա 52 շաբաթվան համապատասխան նյութեր են ներառել:

«Գիրքը կարծես ընդգրկուն պատկերացում է տալիս Եղիշե Չարենցի կյանքի ու ստեղծագործության մասին: Իհարկե, շատերը կփնտրեն բանաստեղծություններ, որոնք այստեղ չեն գտնի, սակայն փորձել եմ զետեղել այնպիսի գործեր, որոնք հանրության լայն շրջանակի սպասումները կարդարացնեն, ու նրանք նոր Չարենցի կգտնեն, նոր բացահայտումներ կանեն իրենց համար»,-շեշտում է գրքի կազմողը:

Հայկ Համբարձումյանը կարծում է՝ մեծ հեղինակները, մեծ ստեղծագործությունները ժամանակի ընթացքում սկսում են տարբեր կերպ ընկալվել: Նրա խոսքով՝ ինչպես յուրաքանչյուր ժամանակ իր էպոսն ունի, էպոսն իր ընկալումն ունի, այնպես էլ յուրաքանչյուր ժամանակ Չարենցի ընկալումն ունի:

«Չարենցն ինքն էլ իր ստեղծագործություններից մեկում ասում է, որ ամեն պահ ինքն ուրիշ է, ամեն պահ փոխվում է: Գրքից գիրք, բանաստեղծական շարքից շարք նա այնքան փոխվում է, նորանում է: Այս գրքում մարդիկ ուշադրություն կդարձնեն Չարենցի սթափեցնող ստեղծագործություններին, օրինակ՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուից պոեմներին կամ «Պատմության քառուղիներով» գործին, որը հինգ տարի առաջ բոլորովին այլ կերպ կկարդայինք, հիմա՝ այլ: Շատ կարևոր են Չարենցի դասերը հատկապես մեր պատմությունն ավելի լավ իմանալու, ավելի սթափ լինելու, ճիշտ գնահատելու տեսանկյունից»,-ընդգծում է Հայկ Համբարձումյանն ու հավելում, որ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը, որը Չարենցի հետ աշխատել է պետական հրատարակչությունում, նշել է՝ Չարենցը հայրենիքի մարտիկ էր գործի մեջ: Սարյանը Չարենցին լեգենդ է համարել ու ասել, որ նա մեծ բանաստեղծ է ու փոթորկուն կերպար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում