Մինչ Լիբիայի ապստամբները որոնում են Մուամար Քադաֆիին, նրա որդիներից մեկի` Խամիսի գլխավորությամբ Տրիպոլի է շարժվում 27-րդ էլիտար տանկային բրիգադը։ Այս մասին տեղեկացնում է Al-Arabia-ն:
Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավարությունը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է Քադաֆիին տեսնել դատարանում: Դեռ պարզ չէ, թե որտեղ է Ջամահիրիայի առաջնորդը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ նա գտնվում է հարևան Ալժիրում:
Հիշեցնենք, որ այս գիշեր ապստամբները մտել էին մայրաքաղաք Տրիպոլի և գրավել այն: Ներկայումս մարտեր են ընթանում քաղաքի այն հատվածում, որտեղ գտնվում է Քադաֆիի նստավայրը: Ականատեսները վկայում են, որ ապստամբները մտնում են տներ և թալանում բնակիչներին:
Միայն անցած գիշեր սպանվել է ավելի քան 1300, վիրավորվել՝ 5000 մարդ:











































