Ամերիկացի հայտնի դերասան, օսկարակիր Ջոն Վոյտը, ով աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրն է, ժամանել է Իսրայելի Բեր-Շեվա քաղաքի հիվանդանոցներից մեկը ահաբեկչությունների հետևանքով վիրավորներին տեսակցելու համար: Վոյտը հայտարարել է. «Ես ցանկանում եմ իմ աչքերով տեսնել իրականությունը, որպեսզի հետո ամեն ինչի մասին պատմեմ ամերիկացիներին»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իսրայելի Էյլաթ նավահանգստի ճանապարհին ահաբեկիչները հարձակվել էին մարդատար ավտոբուսի վրա և իրականացրել ևս 2 այլ ահաբեկչություններ, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն 8 իսրայելցի:






































