Ինչպես հայտնի է Ծաղկաձորում օգոստոսի 20-31-ն անցկացվելիք ԱՊՀ երկրների երիտասարդների հավաքին մասնակցելու համար ԲՀԿ երիտասարդները շաբաթներ առաջ Վլադիմիր Պուտինին հրավիրել էին Հայաստան, սակայն ինչպես ականատես եղանք, նա չընդունեց Հայաստան գալու ԲՀԿ-ական երիտասարդների հրավերը:
Այսօր հրավերը նախաձեռնող ԲՀԿ-ական Վահան Բաբայանից հետաքրքրվեցինք, թե արդյոք երիտասարդները չե՞ն վիրավորվել Վլադիմիր Պուտինի վերաբերմունքից ինչին ի պատասխան արձագանքեց. «Ինչի պետք է վիրավորվեինք, Վլադիմիր Պուտինը երեկ ուղերձ է հղել մեր ֆորումի մասնակիցներին: Այդ թվում նաև Բորիս Կռիլովը: Հետևաբար, այստեղ վիրավորվելու խնդիր չկա»:







































