Թեհրանը վճռականորեն դատապարտում Է Իսրայելի զինված ուժեր հարվածը Դամասկոսի օբյեկտներին: Մարտի 9-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
«Խաթիփզադեն վճռականորեն դատապարտել Է Իսրայելի ագրեսիայի հանցավոր ակտը»,- նշում Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Բացի դանից, դիվանագետը ցավակցություններ Է հայտնել Իսրայելի զինված ուժերի հարվածի հետեւանքով զոհված իրանցի զինվորականների հարազատներին: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մարտի 9-ին հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին Դամասկոսի հարավային շրջակայքում:
Իրանական կողմի հաղորդմամբ՝ գրոհի հետեւանքով զոհվել Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երկու ներկայացուցիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































