Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում հրշեջ–փրկարարական և ինժեներական ջոկատները։
Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ստացել են մարտի 9-ին, ժամը 10:06-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը:








































