Грузия Online-ի փոխանցմամբ՝ մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ոսկյա զարդեր Վրաստան մտցնելու համար ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Կարեն Մելիքյանը, Գարեգին Հովհաննիսյանը և Արայիկ Պարոնյանը։
Վրաստանի Ֆինանսների ծառայության հետաքննիչ ծառայության փոխանցմամբ՝ վերոնշյալ անձինք Վրաստան են ներկրել մոտ 500 գրամ ոսկյա զարդեր և առանց համապատասխան փաստաթղթի այն հասցրել մինչև Մառնեուլիի շրջան։ Առգրավված ոսկյա զարդերը գնահատվում են 31,000 լարի (ավելի քան 18,500 դոլար)։
Հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի քաղաքացիների մեղավորության ապացուցման դեպքում նրանց սպառնում է 8-11 տարի ազատազրկում։











































