British Petroleum ընկերությունը, հետևելով Shell-ին, նոր գործարքներ չի կնքի ռուսական նավթի և գազի գնման համար, տեղեկացնում է BBC-ն։
Արեւմտյան երկրները դեռ պատժամիջոցներ չեն կիրառել ռուսական նավթի ներկրման դեմ՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի էներգակիրների առանց այն էլ բարձր գների աճին ամբողջ աշխարհում։ Սակայն, դատելով արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրություններից, ԱՄՆ-ը և ԵՄ-ն քննարկում են նման հնարավորությունը։