Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ․
«Սիրելի կանայք և աղջիկներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ անսահման նվիրվածության և հոգատարության համար:
Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ:
Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:
Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»: