Thursday, 18 06 2026
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան

«Գոլդեն փելիս»-ը գնած Նարեկ Նալբանդյանը վերածվում է նորօրյա օլիգարխի. ով է նրա թիկունքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հասարակությանը «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը նոր՝ ոչ պակաս աչքի ընկնող անշարժ գույք է ձեռք բերել։ Նա գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը։ Այն ճարտարապետությամբ նմանեցված էր ՀՀ Ազգային ժողովի շենքին: Գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2․452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս կվճարի։

Հիշեցնենք, որ ոչ միայն Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը, այլև ծաղկաձորյան հայտնի հյուրանոցն էր Նալբանդյանը «փակովի» տարբերակով ձեռք բերել՝ իշխանությունների հետ գործարքի գալով տարեկան 1 մլրդ դրամ վճարել «Գոլդեն փելիս»-ի համար։ Նշեք, որ այսպիսի «փակովի» տարբերակով ՀՀ գրեթե ամեն քաղաքացի կարող էր հյուրանոցը ձեռք բերել, քանի որ այն ճիշտ աշխատացնելուց հետո դժվար թե համապատասխան եկամուտը չապահովվեր։

Ո՞վ է հանրությանն անհայտ այս մեծահարուստ գործարարը, որ բացի ցեմենտի, համակցված կերերի, շինանայութի ու էլի մի քանի ապրաքների ներկրմամբ զբաղվելը, նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկան է փաստացի տնօրինում։ Մարդ, ում անունը վերջին 2-3 տարում է սկսել շոշափվել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Նարեկ Նալբանղյանը նախկին ոստիկան է, նախկին քննիչ, որ բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները՝ շուկայի մյուս խաղացողներին կարողանում է խեղճացնել։ Հավկիթ արտադրող ընկերություններն, օրինակ, ձվի շուկայում նկատվող գնանկումը, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդմանն է բերելու, հենց նրա հետ են կապում։ Այդ գործելաոճի հետևանքով փակվեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Մեր տեղեկություններով՝ Նալբանդյանը հեղափոխական, կոռուպցիան մերժող իշխանության կոնկրետ շրջանակների հետ է մտերմություն անում, նրանց միջոցով էլ կարողանում է իր հարցերը լուծել ու գնալով նորօրյա «օլիգարխի» է վերածվում։

«Ժողովուրդ» օրաթերթը քանիցս փորձել է կապ հաստատել ու զրուցել Նալբանդյանի հետ, սակայն նա որևէ կերպ կապի դուրս չի գալիս։ Եթե Նալբանդյանը պատրաստակամ լինի ու ցանկանա պատասխանել մեր հարցերին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաև իր տեսակետը լսել։ Նա, սակայն, ընտրել է հին օլիգարխիկ կարգավիճակը, որի կապերի մասին առաջիկայում նոր բացահայտում կանենք:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում