Իրանը եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնեցրել են համապարփակ տեխնիկական համագործակցությունը հետագա համաձայնության հասնելու համար: Մամուլի ասուլիսում մարտի 7-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
«Գրոսիի այցի ընթացքում, որը տեղի ունեցավ Վիեննայի բանակցությունների ֆոնին, համաձայնեցվեց համապարփակ տեխնիկական համագործակցությունն Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ, որի հիման վրա կկնքվի փուլային համաձայնագիր»,- ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ «գործակալությունը հարցեր Է տվել Իրանի մի շաք օբյեկտների վերաբերյալ: «Կողմերը համաձայնության են եկել, որ հետագա մեկ-երկու ամսվա ընթացքում բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ տեխնիկական համագործակցության շրջանակներում՝ պայմանով, որ գործակալությունը հրաժարվի (հարցի) քաղաքականացումից եւ ճնշումից,- ընդգծել Է Խաթիփզադեն:- Գոյություն ունի ուղիղ կապ այդ հարցերի եւ Վիեննայի համաձայնագրի միջեւ»:
ՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը մատի 5-ի համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ կողմերը Գրոսիի Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը երեք վիճելի օբյեկտներում տեսչական ստուգման վերաբերյալ չլուծված հարցերի կարգավորման համար: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր Է հունիսին գործակալության Կառավարիչների խորհրդին հաշվետվություն տրամադրել Իրանի երեք օբյեկտների վերաբերյալ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հարցեր ուներ Իրանի չորս վիճելի օբյեկտների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:











































