Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

4 հազար ծառ, 75 հազար թուփ. ինչ աշխատանքներ են նախատեսված կանաչ գոտիներում

Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում զգալի կանաչապատման աշխատանքներ է նախատեսել մի քանի կանաչ գոտիներում: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է տնկել 4 հազար ծառ և 75 հազար թուփ: Խոշոր ծրագրերից է Ծիծեռնակաբերդի տարածքում նախատեսված կանաչապատումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը նշեց, որ Ծիծեռնակաբերդի տարածքում, ընդհանուր առմամբ, նախատեսված է 8.5 հա տարածքի վրա կանաչապատում իրականացնել: Ծրագիրն իրականացվում է փուլային տարբերակով: 2022 թվականի համար կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն 3.5 հա տարածքում: Ծառերի ձեռք բերման համար հայտարարվել են գնումներ: Տնկումների գործընթացը չուշացնելու համար պատվիրվել են փակ արմատային համակարգով ծառեր: Ծիծեռնակաբերդում 3.5 հա տարածքում նախատեսվում է այս տարի տնկել 2260 ծառ, 3 հազար թուփ:

«Քանի որ այնտեղ արդեն կանաչապատ տարածքներ կան, հետևաբար նոր տարածքի կանաչապատման մոտեցումներն այնպես է ընտրված, որ համահունչ լինի եղածներին: Կանաչապատման համար մենք ընտրել ենք և՛ պտղատու, և՛ դեկորատիվ տեսակներ: Ասեմ, որ հողային տարածքները լավը չեն, կիսաանապատային հողեր են, խնդիրը լուծելու համար դիմել ենք Կոտայքի մարզին, որպեսզի օգնեն այդ հարցում»,-ասաց Արծվի Գրիգորյանը:

Ծիծեռնակաբերդում նախատեսվում է տնկել նշենի, սալորենի, ծիրանենի, հացենի և այլն: Համալիր տանող աստիճանների աջ ու ձախ կողմերի համար նախատեսվում է տնկել սոսի, որը մեծ սաղարթ ունի և կապահովի անհրաժեշտ պաշտպանություն շոգի ժամանակ:

«Երևանում կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ այնպես անել, որ տնկարկները երկարատև ծաղկող լինեն: Այսինք՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն այգիներում ունենանք գույներ»,-ասաց Արծվի Գրիգորյանը:

Հաջորդ կանաչապատման ծրագիրը Շենգավիթ վարչական շրջանում է: Արագածի պուրակում, որը ունի 0.5 հա տարածք, այս տարի բարեկարգման, կանաչապատման զգալի աշխատանքներ են նախատեսված: Տնկվելու է նշենի, սոսի, ծիրանենի, կեչի, սոճի, հուդայածառ և այլն: Լինելու են անհրաժեշտ ենթակառուցվածքները հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: Այս տարվա աշնանն աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն:

Նոր տեսքով կներկայանա Սարալանջի հատվածը: Արծվի Գրիգորյանը նկատեց, որ այստեղ ևս հողային հատվածը բարենպաստ չէ: Քարքարոտ, հումուսից զերծ տարածք է: Չնայած դժվարություններին, մոտ 1,8 հա-ից 0,5 հա-ի կանաչապտումն արդեն արված է: Ոռոգման համակարգի խնդիրը ևս լուծված է: Այս տարի ծաղկման շրջանում արդեն արդյունքները տեսանելի կլինեն: Տարածքի կանաչապատման համար ընտրել են հետևյալ ծառատեսակները՝ հուդայածառ, սոֆորա, սոճի և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում