Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Որտեղ է Հայաստանի ելքը

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի հանրության շրջանում ամենից տարածված հարցադրումներից մեկն այն է, թե պատերազմի որ ելքն է Հայաստանի համար շահեկան: Ամեն ինչ անշուշտ հարաբերական է, սակայն այս պատերազմը Հայաստանի համար շահեկան ելք թերևս չունի, եթե «շահեկան» ասվածը ընկալում ենք իբրև օգտակար: Ընդհանրապես, այս պատերազմը Հայաստանի համար պետք է բերի թերևս մի եզրակացության, որ մեր գերխնդիրը ոչ թե այլ կռիվներում մեզ համար շահեկան ելքեր սպասելը կամ առավել ևս կանխագուշակելն է, այլ մեզ համար կարևոր ելքերը Հայաստանում գտնելը: Այլ կերպ ասած, Հայաստանի համար կարևորը Հայաստանում է և պետք է զբաղվել դրանով, ու որքան առավել անկանխատեսելի ու բարդ է դառնում միջազգային իրավիճակը, այնքան առավել ևս պետք է ամրացնել Հայաստանի ներքին կյանքը:

Հատկապես, երբ կարող է օրինակ արտաքին իրադրության հետևանքով առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ ձևավորվում է Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող թե մեր հայրենակիցների, թե օտարերկրացիների նկատելի ալիք: Մերժել այդ ալիքը, մի շարք պատճառներով հնարավոր չէ ու նաև նպատակահարմար չէ, թե մեր հայրենակիցների առումով՝ որոնց օգնելը, ընդունելը մեր պարտքն է, թե օտարերկրացիների, որոնք կարող են Հայաստանի տնտեսության համար լինել լրացուցիչ ավյուն:

Միաժամանակ սակայն, Հայաստանը պետք է ունենա ներքին այնպիսի ամրություն ու կայունություն, որը թույլ կտա ընդունել այստեղ տեղափոխվել ցանկացող հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր անձանց, որովհետև այդ դեպքում էլ առաջանում է իհարկե այդպիսի ծավալ ընդունելու հարցում Հայաստանի կարողությունների խնդիր: Սա իհարկե ընդամենը մի դրվագ է, այսօր արդեն իհարկե բավականին «միս ու արյուն» ստացած դրվագ: Մինչդեռ, կան նաև այլ տնտեսական, ու նաև քաղաքական, ռազմա-քաղաքական ահռելի ասպեկտներ: Հայաստանի հանդեպ այդ ամենի «որակական հատկանիշը» իհարկե զգալիորեն ձևավորվում է այսպես ասած հենց սկզբից՝ այդ իրադարձությունների բերած մոտիվներում, ակունքներում, սակայն մի զգալի մասով էլ այդ հատկանիշները իրենց որակները «ստանում» են այն ներքին դիմադրունակությունից, պաշտպանունակությունից և ճկունությունից, որ կա Հայաստանում, կամ պետք է լինի:

Հետևաբար, «որն է մեզ համար ուկրաինական պատերազմում առավել շահեկան ելքը» հարցադրման ամփոփ պատասխանը թերևս մեկն է՝ շահեկան ելքը Հայաստանի կարողությունների զարգացումն է թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական իմաստով, ու այդ զարգացման համար համահայկական ներուժը ներգրավելու կարողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում