Wednesday, 01 07 2026
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով

Մի փոքր ամփոփում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ուղղությունների ու մարտավարության մասին

ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի փոքր ամփոփում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ուղղությունների ու մարտավարության մասին
/էմոցիոնալ հայրենակիցները միգուցե չկարդան, մանավանդ որ գրվածի ոչ մի տողում իմ անձնական վերաբերմունքը, առավել ևս այդ ամենի արդարացումը չկա/

Ռուսաստանի հարձակման երեք ուղղությունները թերևս թույլ են տալիս երեք նպատակներ առանձնացնել․

-Դոնեցկ-դոնբասյան ուղղություն, որտեղ թիրախը շփման գիծը առաջ տալն է եղել ու մնում,
-2 Սևծովյան ուղղություն, որտեղ թիրախը Ուկրաինան Սևծովյան ավազանից կտրելն է, որպեսզի ՆԱՏՕ-ի կամ թուրքական նավատորմը որևէ կերպ մոտենալու հնարավորությունից զրկված լինեն, ոչ պակաս կարևոր է Ղրիմը Դոնբասի հետ կապելը, իսկ Ռուսաստանն էլ՝ Մերձդնեստրի ու այնտեղ տեղակայված ռուսական ուժերի հետ կապելը,
-Կիևի ուղղություն, որտեղ թիրախը իշխանության ու ողջ երկրի կապիտուլյացիան է։

1-ին ուղղությամբ ծավալվելու անհրաժեշտությունը կարելի է տեսնել Վ․Պուտինի երեկվա ելույթում, որտեղ նա ակնարկում էր ԳՇ-ի կողմից քննարկված սցենարները։ Ինչպես պարզ է դառնում, Դոնբասում դեպի արևմուտք ծավալվելու սցենարին նախապատվություն է տրվել ի հակառակ պաշտպանական դիրքավորման սցենարի, քանի որ փաստարկվել է, որ այդ դեպքում ուկրիանական զինված ուժերը, նրանց տեսքով նաև ՆԱՏՕ-ն անընդհատ նոր ուժեր կտեղակայեին շփման գծից այն կողմ, իսկ ինքը՝ դոնբասյան ռեգիոնը կդառնար հավերժ մսաղաց, ասել է թե՝ պաշտպանական ռազմավարությունը մերժվել է։

Ռուսաստանի համար 2-րդ ուղղությունը ստրատեգիական է շատ վաղուցվանից, քանի որ Սև ծովն աստիճանաբար վեր էր ածվում եվրոպական ծովի, որտեղ ՆԱՏՕ-ի զորավարժություններն արդեն իսկ սովորական երևույթ էին դարձել, հավելած թուրքական ռազմածովային ներկայությունը, որը խառը կարգավիճակ ունի՝ թե ֆորմալ ՆԱՏՕ-ական, թե զուտ թուրքական, սակայն բոլոր պարագաներում Թուրքիայի ուկրաինական, ղրիմյան հավակնությունները վտանագավոր էին համարվում Ռուսաստանի համար, քանի որ ավազանում ստրատեգիական բալանսը Ռուսաստանի օգտին չէր։

Սրան էլ գումարած Ռուսաստանի կախվածությունը Բոսֆորի նեղուցում Թուրքիայից․․․ Այս ուղղությամբ կատարյալ ճեղքում սպասվում է Մարիուպլ քաղաքը վերցնելուց հետո, որից արևմուտք և արևելք այլևս ռուսական վերահսկղության ներքո է, նաև՝ Օդեսայի վրա պլանավորվող գրոհից հետո, երբ Ուկրիանան այլևս սևծովյյան ափ չի ունենա․․․

Ի դեպ, դատելով ռուսական հեռուստաեթերներից արվող անթաքույց ակնարկներից այս ուղղությամբ բառիս բուն իմաստով կոտորած են խոստանում, ինչին այս պահին խոչընդոտում է մինչև 400,000 քաղաքացիական բնակչությունը։ Կրեմլի ու ԳՇ խոսափող փորձագետները “Ազով” և նացգվարդիայի այլ խմբավորումների ապագան “շատ բարդ են” համարում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ մսաղաց են դարձնելու, եթե քաղաքացիական բնակչությունն այնտեղից դուրս գա և մնան միայն ինքնապաշտպանական ուժերը․․․

Ռուսական զինուժը հաջողության հասնելու դեպքում այլևս երբեք չի էլ թույլատրելու, որ Ուկրաինան Սև ծով ինքնուրույն ու ինքնիշխան ելք ունենա։ Այդքան կարևոր է սևծովյան ուղղությունը Ռուսաստանի համար․․․

Կիևի ուղղության մասին շատ բան գրելու առանձնապես կարիք էլ չկա, քանի որ այն պաշարելու ցանկությունն ունի շատ հասականալի հեռահար նպատակներ՝ քաղաքական իշխանությունը կամ պետք է պատերազմի մարդկային ու տարածքային կորուստների ճնշման տակ հանձնվի ու համաձայնի կապուլտալյացիայի պայմաններին, կամ ինչպես կրեմլյան փորձագետներն են ակնարկում՝ “պետք է գտնել նրանց, ովքեր դա կանեն”, այսինքն՝ ստվերային/այլընտրակային կառավարություն։

Սա, կրկնում եմ, Ռուսաստանի հետապնդած նպատակներն են, ու այս գրառման մեջ չի քննարկվում, թե որքան է դրանց իրականություն դառնալու հավանականությունը, քանզի ուկրիանական դիմադրությունն ու ինքնապաշտպանությունը թերագնահատել պետք չէ, առավել ևս երբ պատերազմը ներթափանցած է նաև Ռուսաստան՝ աննախադեպ սանկցիաների, ներքին անորոշությունների ու դժգոհությունների մեծանալու տեսքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում