Ագրեսոր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ ներքաշել այլ երկրների, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներին։ Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։
«Մեր հետախուզությունը տալիս է հետևյալ տվյալները. Պուտինն իսկապես ցանկանում է ներգրավել ՀԱՊԿ-ին: Հիմա տեղեկություններ կան, որ նրանք փորձում են մարդկանց զորակոչել Հեռավոր Արևելքից, քանի որ կռվել ցանկացողներն այնքան էլ շատ չեն»,- ասել է Դանիլովը։