Ղրիմից Խերսոն են բերել մարդկանց, ովքեր ենթադրաբար պետք է մասնակցեն բեմադրված հանրահավաքին, ասել է Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան։
«Մոտ 60-80 ղրիմցիներ արդեն տեղավորվել են Ֆրեգատ հյուրանոցում, նրանք հանրահավաքի են գնալու կենտրոնական հրապարակում՝ ռուսական դրոշներով և «երախտագիտություն» հայտնելով ռուս ազատարարներին», գրել է Լագուտան իր Telegram ալիքում՝ հավելելով, որ նման հանրահավաքները չեն արտացոլում Խերսոնի բնակիչների իրական տրամադրությունը։
Ռուս փորձագետները նշում են, որ Պուտինի շրջապատը եւ ինքը Պուտինը համոզված են եղել, որ ուկրաինացիները ծաղիկներով ու երախտագիտությամբ են դիմավորելու ռուս զինվորներին։ Եվ ահա, բեմադրվում է առաջին նման միջոցառումը մի քաղաքում, որի բնակիչներն այն պաշտպանել են մեկ շաբաթ։










































