Այսօր Բրյուսելում կհանդիպեն արևմտյան երկրների ԱԳ նախարարները՝ քննարկելու Ուկրաինայում ռազմական գործողությունները և համակարգելու հետագա քայլերը: Ակնկալվում է, որ նախարարները նոր ուղիներ կփնտրեն Ուկրաինային աջակցելու համար՝ չթուլացնելով ճնշումը Մոսկվայի վրա, տեղեկացնում է BBC-ն։
Ելույթ կունենան ՆԱՏՕ-ի, G7-ի (G7) և Եվրամիության արտաքին գործերի նախարարները, որոնք կքննարկեն, թե ինչ հետագա քայլեր կարող են ձեռնարկել:
ՆԱՏՕ-ն կքննարկի դաշինքի արևելյան սահմաններում իր զորախմբի ներկայության հետագա ուժեղացման հնարավորությունը։ Օրակարգում, մասնավորապես, Վրաստանին, Մոլդովային և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող այլ երկրներին աջակցություն ցուցաբերելու հնարավորության հարցն է։
Նախարարները կգնահատեն Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը, քննարկմանը կմիանա Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Նա ակնկալում է, որ Ուկրաինան կստանա օգնություն՝ ուժեղացնելու հակաօդային պաշտպանության համակարգերը:










































