Ռուսական բանակի կողմից ռմբակոծված Ուկրաինայի Չեռնիգով քաղաքի բնակելի շենքը
«Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ պլանի, լուծվում են բոլոր առաջադրանքները», ասել է ՌԴ նախագահ Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
Պուտինը ասել է, որ Ուկրաինայում ռուսական բանակը կռվում է «նեոնացիստների» դեմ, որոնք իբր թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում որպես կենդանի վահանի, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի։
Նա կրկնել է իր իր թեզերը, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, իսկ Արևմուտքը «հակաՌուսաստան» է ստեղծում Ուկրաինայում։