Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

Ինչ խնդիրներ են վեր հանվել ձմեռային զորակոչի ժամանակ. առաջարկություններ են ներկայացվել ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են 2021թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Հանձնաժողովը ստացել է 126 դիմում-բողոք, որից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիրներին:

Հանձնաժողովն ընթացք է տվել 70 դիմում-բողոքի: Արդյունքում` 33 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, 7 զորակոչիկ ճանաչվել ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 12 զորակոչիկի տրվել է տարկետում բուժման նպատակով, 1 զորակոչիկի` ընտանեկան պայմաններից ելնելով: Բացի այդ, կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը` նրանց լրահետազոտման և վերափորձաքննման նկատառումով:

ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանից «Առաջին լրատվական»-ը ճշտել է, թե արդյոք 44-օրյա պատերազմից հետո կա՞ զինծառայությունից խուսափելու միտում, ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Նրա խոսքով՝ խուսափելու ցուցանիշները մեծ տարբերություններ չեն արձանագրում:

Նույն միջին ոչ բարձր քանակությունն է, որը բոլոր ժամանակներում էլ եղել է. նրանք ներկայացել են, ճանաչվել են զինծառայության համար պիտանի, բայց չեն մեկնել բանակ, հրաժարվել են կամ խուսափել են:

«Մասամբ դա պայմանավորված է նաև զինծառայության պիտանիության վերաբերյալ որոշումների հետ համաձայն չլինելով: Դրանք հետագա քննարկումների տեղիք են տալիս նաև հարուցված քրեական գործերի շրջանակներում: Մասամբ էլ արդեն ընտանիքներում արդեն ունեն իրենց կայացրած որոշումը, որ իրենց զավակը պիտանի չէ զինվորական ծառայության համար և եթե հակառակ բանը չի արձանագրվում հետազոտությունների ու փորձաքննությունների ընթացքում, ապա իրենք չեն փոխում իրենց որոշումը»,-ասաց նա:

Բայց այդ, Հարությունյանի խոսքով, խուսափողների մի մասը հաջորդ զորակոչի ընթացքում նորից ներգրավվում է զորակոչային գործընթացի մեջ և կայացված եզրակացությունների հետ համաձայնելով՝ դարձյալ վերադառնում է օրինական դաշտ:

«Այսինքն նրանք կամ համարվում են ոչ պիտանի զինծառայության համար, կամ բուժման ենթակա, կամ եթե վերջնականապես ճանաչվում են պիտանի: Շատ դեպքերում այդ հարցերը պարզվում են դատաբժշակական փորձաքննությունների ընթացքում»,-հավելեց նա:

Հարցին, թե հասարակական խորհուրդը ինչ խնդիրներ է վերհանել և ներկայացրել ՊՆ-ին, Գեղամ Հարությունյանը նշեց, որ իրենք հենվում են վիճակագրության վրա և դիտարկվող նոր երևույթները փորձում են ընդհանրացնել, և եթե դրանց առնչությամբ առաջանում է միջամտության անհրաժեշտություն, առաջարկությունների ձևով ներկայացնում են:

«Օրինակ, մենք այս երկու տարում առաջարկություն ենք ներկայացրել նկատվող մի երևույթի հետ կապված: Խոսքն այն մասին է, որ բողոքարկման գործընթացում շեշտված և ընդգծված երևում է քաղաքացիների գործուն մասնակցությունը, դրա արտահայտությունը մասնավոր կարգով կատարվող բժշկական հետազոտություններն են և դրանց արդյունքների ներկայացնելը իրավասու մարմիններին: Եթե նախկինում այդ հետազոտություններն արժանահավատ չէին համարվում, դրանք պարզապես անտեսվում էին զորակոչային մարմինների կողմից, ապա տարիների մեր հետևողական մոտեցման արդյունքում, հիմա դրանց տվյալներն արդեն դրվում են ընդհանուր հետազոտական բազայի մեջ և նաև կողմնորոշիչ նշանակություն են ունենում: Երբ այս պատը վերացավ, և այդ տվյալները սկսեցին նկատի առնվել, քաղաքացիներն ավելի եռանդուն սկսեցին իրականացնել այդպիսի հետազոտություններ: Օրինակ, 69 միջնորդություններից, որ մենք ներկայացրել ենք բժշկական հանձնաժողովներին, 36-ը հիմնված են եղել հենց մանսավոր բժշկական հետազոտությունների վրա: Բացի այդ, 21 վերանայված եզրակացություններից, այսինքն՝ նախկինում համարվել էին պիտանի, հետո մեր միջնորդագրերից հետո ուսումնասիրվել են և զորակոչիկները համարվել են կամ ոչ պիտանի, կամ ժամանակավոր ոչ պիտանի կամ ընտրվել է տարկետում: Այդ 21-ից 12-ը նույնպես արդյունք են մասնավոր կարգով կատարված բժշկական հետազոտությունների»,-ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ մասնավոր հետազոտությունների ծավալը բավականին մեծացել է բողոքարկման գործընթացում.«Սա մեր և քաղաքացիների համագործակցության դրսևորումներից մեկն է: Մենք համագործակցում ենք և քաղաքացիների, և զորակոչային մարմինների հետ:

Ընդ որում՝ մենք դիմում բողոքները լսում ենք քաղաքացիների ու զորակոչիկների մասնակցությամբ»,-ասաց նա: Հարությանը նաև նշեց, որ մասնավոր բժշկական հետազոտությունները հանգեցնում են ավելի հիմնավորված եզրակացությունների կայացման, շատ դեպքերում նաև նախորդ եզրակացությունների վերանայման, առաջացավ հարց՝ արդյոք չի տեղափոխվում լիարժեք հետազոտելու և առողջական վիճակը գնահատելու պետության պարտականությունը ընտանիքի վրա՝ դրանից բխող ֆինանսական ծախսերով, որովհետև այստեղ արվում են 10-ից մինչև 50 հազար դրամանոց հեռազոտություններ:

«Դրա համար կոնկրետ առաջարկություն ենք ներկայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ այդ հետազոտությունները հանգեցրել են զինակոչին ոչ պիտանի ճանաչելու որոշման կայացմանը, դրանք պետք է փոխհատուցվեն պետության կողմից: Իհարկե, օրենսդրության մեջ կա ոչ պատշաճ վարչարարության դեպքում վնասի փոխհատուցման ինստիտուտը, բայց մենք շարունակում ենք դա դիտարկել այդ առարկայից դուրս, որովհետև նախ դա հսկայական դժվարությունների, ջանքերի հետ է կապված, հետո, ենթադրենք 10 հազար դրամ ուզում ենք վերադարձնել, դրա համար մեծ ծախսեր պետք է արվեն, փաստաբանին պետք է վճարել: Այսինքն՝ այդ ճանապարհն այս գործընթացի համար այնքան էլ կիրառելի չէ: Երկրորդ, առանձին դեպքեր կարող են լինել, որ չես էլ կարող ապացուցել և այդպես էլ չի, որ զորակոչային մարմինը կոնկրետ թերացել է իր պարտականություններում: Մի օրինակ բերեմ, զորակոչիկներից մեկը ճանաչվել էր պրակտիկ առողջ: Ծնողի կողմից ներկայացվել էր գլխացավի գանգատ, բայց դա չէր բերել նրան, որ լրացուցիչ հետազոտություններ անեինք: Ծնողն ինքը նախաձեռնել էր գլխուղեղի ուսումնասիրություն, արդյունքները ներկայացրել էր, մենք տեսանք, որ որոշ շեղումներ կան, և համապատասխան միջնորդությամբ ներկայացրինք համապատասխան բժշկական հանձնաժողովին: Հենց այդ հետազոտության հիման վրա նա ճանաչվեց ոչ պիտանի: Այստեղ ոչ ոք չի կարող մեղադրել զինկոմիսարիատին, որ գլխացավի գանգատով չի ուղեգրել ՄՌՏ հետազոտության, որովհետև յուրաքանչյուր մեկն էլ կարող է ներկայանալ ու ասել՝ գլուխս ցավում է: Ամեն մի այդպիսի գանգատի համար թանկարժեք հետազոտություն չի կատարվում: Բայց եթե ծնողն արդեն կատարել է և դա հիմք է դարձել նման որոշման համար, ապա այդ գումարը պետք է փոխհատուցվի շատ պարզեցված մեխանիզմով: Սա շատ կարևոր է»,-ասաց նա:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում