Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է. Բլինքեն

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը խոսել է Կրեմլի գործողությունների դեմ նոր պատժամիջոցների և այլ քայլերի մասին

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է լրագրողների հետ պետքարտուղարությունում։ Նրա ելույթը կենտրոնացած էր Ուկրաինայում տիրող իրավիճակի և ռուսական ներխուժումը կասեցնելու ԱՄՆ-ի ջանքերի վրա։

«Վերջին մի քանի ամիսների օգտագործումը ռուսական մոտալուտ ագրեսիայի մասին ահազանգելու և նախագահ Պուտինի կեղծիքները բացահայտելու նպատակով մեզ պատրաստվելու հնարավորություն տվեցին», – ասել է պետքարտուղարը։ «Պատճառներից մեկը, թե ինչու մենք այսօր տեսնում ենք [համաշխարհային հանրության] նման միահամուռ արձագանք, անցյալ տարի մեր կայացրած որոշումն է՝ հրապարակել մեր տեղեկությունները, թե ինչ է մեզ սպասվում և ինչ մարտավարության է հետևելու Ռուսաստանը… Մենք այն ժամանակ ասացինք. եթե Կրեմլը հրաման արձագի ներխուժման մասին, մենք կօգնենք Ուկրաինային պաշտպանվել՝ այնպես անելով, որ Ռուսաստանի գործողություններն աննկատ չմնան»։

«Անցյալ տարի Ուկրաինային ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլար՝ ավելին, քան նախորդ տարի», – շարունակեց Բլինկենը: «Մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկում Ուկրաինայի ժողովրդին: Երեք օր առաջ մենք հայտարարեցինք հավելյալ 55 միլիոն դոլարի օգնության մասին՝ ի հավելումն 300 միլիոն դոլարի, որը տրամադրել ենք վերջին տարիներին»։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա։

«Դեռևս դեկտեմբերի 1-ին ես նշեցի, որ Ռուսաստանը կկանգնի ամենալուրջ հետևանքների առաջ, եթե հարձակվի Ուկրաինայի վրա, ներառյալ երկարաժամկետ տնտեսական միջոցները», – ասել է Բլինկենը: «Միացյալ Նահանգները և նրա գործընկերները, որոնք միասին կազմում են համաշխարհային տնտեսության կեսը, տեր են կանգնել իրենց խոսքին: Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառել ռուսական խոշորագույն ֆինանսական հաստատությունների մեծ մասի նկատմամբ։ Եվրամիությունը անջատել է ռուսական առանցքային բանկերին SWIFT միջազգային վճարային համակարգից: Մենք սահմանափակել ենք Ռուսաստանի՝ դրսից միջոցներ ստանալու հնարավորությունը։ 13 ամենակարևոր [ռուսական] պետական ընկերություններ, ներառյալ «Գազպրոմը», այժմ կարող են միայն շատ սահմանափակ ծավալով ներգրավել իրենց միջոցները ԱՄՆ շուկայում»:

«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել նաև անհատների, այդ թվում՝ նախագահ Պուտինի, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների և էլիտայի անդամների և նրանց ընտանիքների դեմ»,- հավելել է պետքարտուղարը։ – Մեր և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից հատուկ ստեղծված ծառայությունը հետևելու և սառեցնելու է օլիգարխների և նրանց ընկերությունների ակտիվները։ Մենք սառեցնելու և բռնագրավելու ենք նրանց զբոսանավերը, մասնավոր ինքնաթիռները և շքեղ վիլլաները աշխարհի մայրաքաղաքներում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում