ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Իրան տնտեսական, առևտրային և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:








































