Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ժիտոմիր քաղաքին ռուսական ավիահարվածի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Հաղորդվում է նաեւ, որ շենքերի փլատակների տակ մարդիկ կան։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրետակոծության ժամանակ տուժել է առնվազն 10 բնակելի շենք և հիվանդանոցի շենք։








































