Tuesday, 23 06 2026
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

«Էխո Մոսկվի»-ի ու «Դոժդ»-ի հեռարձակումը արգելափակվել է

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաալիքի եթերը: Գերատեսչությունը պնդում է, որ իրենք կեղծ տեղեկություններ են հրապարակում ռուս զինվորականների գործողությունների մասին՝ «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում»:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասված է, որ երկու լրատվամիջոցների կայքերը «ծայրահեղականության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ բռնության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության զանգվածային խախտումների, ինչպես նաև գործող օրենսդրության պահանջների խախտմանը և սահմանադրական կարգի բռնի տապալմանը միտված զանգվածային հրապարակային միջոցառումներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մասնակցության կոչեր են հնչեցնում»:

Դատախազությունը դիմել է նաև Ռուսաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին, «Ռոսկոմնադզորին» և «Գազպրոմ-մեդիա»-ին՝ պահանջելով «անհապաղ վերացնել թույլ տրված օրենքի խախտումները, ինչպես նաև դրանց նպաստած պատճառներն ու պայմանները՝ ընդհուպ մինչև և ներառյալ անհապաղ եթերի դադարեցումը»:

Ռոսկոմնադզորն արգելափակել է «Դոժդ» և «Էխո Մոսկվի» կայքերի հեռարձակումը:

«Էխո Մոսկվի»-ին իր կայքում տարածել է հայտարարություն, ուր մասնավորապես ասված է, որ ռադիոկայանի խմբագիրները կտրականապես համաձայն չեն Գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների հետ, որոնք հանգեցրել են ռադիոկայանի եթերից անջատմանը և կայքի արգելափակմանը ՌԴ-ի տարածքում։ Այդ պնդումները, ըստ «Էխո Մոսկվի»-ի, հիմնավորված և ապացուցված չեն, անհիմն են և վիրավորական լրագրողների և Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ռադիոկայանը պատրաստվում է սույն որոշումը վիճարկել դատարաններում և այդ որոշման մեջ տեսնում է քաղաքական բաղադրիչ, ինչպես նաև գրաքննության ներդրում, որն «ուղղակիորեն արգելված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ», նշում է «Էխո Մոսկվի»-ին։

Ավելիի վաղ «Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն մեկնաբանել է հեռուստաալիքի կայքը արգելափակելու գլխավոր դատախազության պահանջը։ Ըստ նրա՝ գերատեսչության հրամանով Ռոսկոմնադզորն արդեն սկսել է սահմանափակել մուտքը կայք։ Խմբագրության կողմից ստացված ծանուցման մեջ ասվում է, որ «Դոժդի» կայքը պարունակում է ոչ հավաստի սոցիալապես նշանակալից տեղեկատվություն, որը տարածվում է վստահելի, «կանխամտածված սուտ տեղեկատվության քողի տակ՝ կապված «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում ռուս զինվորականների գործողությունների հետ»: Ձյադկոն նշել է, որ «Դոժդը», լուսաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հետևում է Ռուսաստանի ղեկավարության պահանջներին և մտադիր է բողոքարկել այս որոշումը, իսկ հեռարձակումը կշարունակվի ալիքի այլ հարթակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում