ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը վստահ է, որ Ուկրաինան պահելու է իր անկախությունը․ «Ուկրաինացիները պայքարում են իրենց ազատության համար: Սա լայնամասշտաբ պատերազմ է Եվրոպայում»:
Դիվանագետը հայտնեց, որ Ուկրաինայում զոհվել է 16 երեխա «Ուկրաինան ընտրել է եվրոպական ուղին, որը չի հանդուժում բունկերում նստած Պուտինը ԵՄ-ն առաջին անգամ ֆինանսավորում է ռազմական գործողություն, և դա մեր պատերազմն է,-նշեց Դենիս Ավտոնոմովը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն երկկողմ բանակցություններից, ուկրաինացի դիվանագետը պատասխանեց․ «Բանակցություններ պետք են, Ուկրաինան ցանկանում է կրակի դադարեցում, բայց Մոսկվան ուլտիմատումներ է դնում»: