Այսօր տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 110 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 046 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 64 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 մլն 774 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 7.4364% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 7.5522 %:
Աճուրդին մասնակցել է 6 դիլեր:











































