Ամբողջ աշարհը խառն է Ուկրաինայով։ Վիճակը օրեցօր ծանրանում է։ Բայց կա մի ուղղություն, որը կարծես անտեսված է բոլորի կողմից։ Բոլորն են խոսում բազմաբևեռ աշխարհի մասին՝ փորձելով այնտեղ տեղավորել Ռուսաստանը։ Բայց գլոբալ իմաստով երկրորդ բևեռը ձևավորվում է ոչ թե Վաշինգթոն-Մոսկվա-Պեկին գագաթներով, այլ միմիայն Մոսկվա-Պեկին պիկերով։ Ռուսաստանը հասկանում է, որ այդ կոնտեքստում ինքը որևէ կերպ չի ձգում դառնալ առաջ բևեռ ու փորձում է պոկել գոնե այն, ինչ հնարավոր ՝ մինչև նոր աշխարհակարգի վերջնական ձևավորումը։ Ռուսաստանը չունի այդ ներուժը, իսկ աշխարհը սկսեց փոփոխվել հենց այն պահին, երբ Չինաստանը դարձավ տնտեսական հեգեմոն ու մեկնարկեց ոչ թե ռեգիոնալ, այլ համաշխարհային քաղաքականություն՝ ձեռքը հասցնելով մինչև մերձավոր արևէլք, Եվրոպա ու անգամ Աֆրիկա։
Այն ինչ տեղի է ունենում հիմա Ուկրաինայում հետևանքն է չին-ամերիկյան հակամարտության, ոչ թե ռուսական հեգեմոնիայի վերականգնման։ Ռուսաստանը փրձերէ կատարում փրկել իր դեմքը՝ երկու գերհզորների արանքում ճզմված չլինելու համար։ Ռուսական անծայրածիր տարածքները միշտ հզորագույնի տպավորություն են ստեղծում ավելի փորքրերի մոտ, բայց, որպես օրինակ, ՌԴ-ի հետ մի փոքրիկ Ճապոնիայում ավելի շատ մարդ է ապրում, քան անծայրածիր Ռուսաստանում, իսկ Ճապոնական տնտեսությունը տասնապատիկ ավելի կայացած ու հզոր է, քան նավթի ու գազի գիգանտ Ռուսաստանի տնտեսությունը։ Չափսերին չխաբնվեքը՝ լրիվ Մոկվայի մասին է։ Բայց ինչ է կատարվելու Թայվանի հետ, եթե Ուկրաինայում տեղի ունեցողը շարունակի ջուր քաշել։ Կիևի ազատութունն ու սուվերենությունը, տարածքային ամբողջականանությունը դառնալու է առևտրի առարկա Վաշինգթոնի ու Պեկինի միջև՝ Թայվանի հարցով։ Չինաստանի ՊՆ խոսնակը հստակ ուղերձ հղեց ԱՄՆ-ին՝ ասելով, որ կրակի հետ խաղալ պետք չի ու ժամանակն է, որ Թայվանը վերադառնա Չինաստանին։ Այժմ Չինաստանը կարծես Վաշինգտոնին գլխի է գցում, որ իր՝ ՌԴ-ին օգնել-չօգնելը ուղիղ կապված է Թայվանի ինքնավար ադմինիստրացիայի Չինաստանի կազմ վերջնական վերադարձով։ ԱՄՆ-ն կարող է զոհաբերել Թայվանը՝ հանուն Եվրոպայի։ Եթե դա տեղի չունեցավ, ապա Պեկինի լուռ համաձայնությամբ ու աջակցությամբ ՌԴ-ն կարող է շարունակել իր եվրոպական առաջխաղացումը՝ ստանալով ինչպես չինական երաշխիքներ, այնպես էլ ուղիղ ֆինանսական, ռազմական ու քաղաքական աջակցություն։ Այս բազմավեկտոր ու բազմաշերտ կոմբինացիան քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը ուղիղ կապով զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու, Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհդի ղեկավար Մհեր Սահակայանի հետ:











































