Չորս օրվա ընթացքում ռուս զավթիչների կորուստները սպանվածներով և վիրավորներով կազմել են ավելի քան 5,3 հազար մարդ, հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նրա խոսքով՝ գերության մեջ են հակառակորդի հարյուրավոր զինվորներ ու սպաներ։
«Նրանցից շատերը շատ երիտասարդ են: Կրեմլը նրանց վերածում է հանցագործների, դարձնում մարդասպաններ: Նրանցից ոմանց խաբել են, ոմանց զոմբիացրել են քարոզչությամբ կամ ահաբեկել: Ընդհանուր առմամբ, պարզ է, որ զավթիչների մեծ մասի մոտիվացիան ցածր է: Նրանք տեսնում են, որ իրենց ոչ ոք ծաղիկներով չի դիմավորում, ընդհակառակը, նրանց անվանում են ֆաշիստներ և պահանջում դուրս գալ»,- ասել է ՊՆ ղեկավարը։