Wednesday, 01 07 2026
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

Եթե Հայաստանը քայլ անի դեպի Արևմուտք, կդադարի գոյություն ունենալ․ Դուգին

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։

Պարոն Դուգին, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները Մոսկվայում ստորագրել են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Դուք ավելի վաղ նշում էիք, որ Ադրբեջանը Ռուսաստանին պետք է փոխհատուցի պատերազմի ժամանակ իրեն օգնելու համար և  դառնա ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ։ Այժմ նման հռչակագրի ստորագրումն ինչքանո՞վ է Բաքվին մոտեցնում այդ հեռանկարին։

Ես կարծում եմ, որ այդ հռչակագրի ստորագրումը վաղուց էր սպասված։ Ռուսաստանը ամրացնում է իր համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Մոսկվան ենթադրում է, որ Բաքուն իր ռազմավարական գործընկերն է։ Ըստ իս՝ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ  դառնալու հեռանկարը միանգամայն հավանական է դառնում։ Հենց այդ ուղղությամբ էլ զարգանում են իրադարձությունները։ Նման գործընթացների  թայմինգը արագանում է  Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների լարվածության ֆոնին։ Ուզում եմ նաև հատուկ շեշտել, որ դա որևէ կերպ ուղղված չէ ոչ Հայաստանի, ոչ էլ այլ երկրների հետաքրքրությունների դեմ։

-Այսինքն՝ Դուք Ադրբեջանի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ դառնալու  հեռանկարը հնարավոր եք համարում կարճաժամկե՞տ ապագայում։

-Այո՛, ենթադրում եմ, որ այդպես էլ կլինի։ Ըստ իս՝ այդ մասին խոսք էր գնում նաև նախորդ փուլերում, բայց  կոնկրետ ժամանակի պահը շատ գործոններից է կախված, որոնք հստակ ասել  հնարավոր չէր։ Ըստ իս՝ այժմ շատ բարենպաստ ժամանակահատված է  դրա համար։

-Նշվում է, որ այդ համագործակցությունը Հայաստանի դեմ չէ, բայց արդյոք Երևանը մտահոգվելու առիթ չունի ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցման  կոնտեքստում։ Գուցե արդեն ֆորմալ առումով  որևէ տարբերություն չլինի՞ Բաքվի ու Երևանի միջև։

Իմ կարծիքով՝  տվյալ իրավիճակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հիմնական պատճառները չեզոքացված են։ Երկու երկրներն էլ հետաքրքրված են հարաբերությունների լավացմամբ։ ՀԱՊԿ-ի շրջանակներում այդ հարաբերությունների նորմալացումը ավելի բարենպաստ պայմաններում կլինի։

-Իսկ գուցե Հայաստանը դրան դե՞մ լինի։

-Իհարկե Հայաստանում ազգայնական  տրամադրություններ ունեցող շրջանակները կարող են դեմ լինել դրան, բայց դա միանգամայն բխում է Երևանի շրջանակներից։ Եթե Հայաստանում գերիշխի ռացիոնալ քաղաքական մտածելակերպը, ապա Երևանը դեմ չի լինի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը։ Իսկ եթե իռացիոնալ մտածելակերպ լինի, ապա այո՛, դեմ կարտահայտվեն ու դա կլինի դեմ ՀՀ շահերին։ Դա կոնստրուկտիվ մոտեցում չի լինի, մինչդեռ իմ կարծիքով այժմ Հայաստանը տրամադրված է  կոնստրուկտիվ աշխատանքի։ Հայաստանը պետք է  հասկանա հակառուսական տրամադրություններին ուղղված արևմտյան աջակցության գինը։ Դա կբերի Հայաստանի ոչնչացմանը։ Բոլորին է  ակնհայտ՝ եթե Հայաստանը դեպի արևմուտք քայլ անի, ապա կդադարի գոյություն ունենալ։ Ռուսաստանի հետ բարեկամությունը շատ թանկ բան է՝ եթե ճիշտ ու ադեկվատ ձևով այն զարգացնես։ Իմ կարծիքով՝ ՀՀ ղեկավարությունը բոլոր հետևություններն արել է։ Իհարկե Հայաստանը կարող է որոշ հարցեր առաջ քաշի, սեփական  տեսակետները հայտնի՝ ՀԱՊԿ  ու ԵԱՏՄ Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ, դա իր իրավունքն է։ Ոչ ոք այդ իրավունքը չի հերքում, բոլոր մասնակիցներն էլ կդիտարկեն Հայաստանի հարցերն ու առաջարկությունները։ Իմ կարծիքով՝ այժմ ամեն բան կոնստրուկտիվ ուղղությամբ է զարգանում։

-Ի՞նչ եք կարծում, ԵԱՏՄ անդամ երկրները այժմ կարո՞ղ են ձեռնպահ մնալ Ռուսաստանին աջակցելուց՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին, այդ թվում նաև Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու հեռանկարից։ Հայաստանի արտգործնախարարությունն, օրինակ, հայտարարում է, որ այս պահին մեր օրակարգում նման հարց դրված չէ։

-Տվյալ իրավիճակում այդ հարցը կարող ենք բաց թողնել, որովհետև այժմ ոչինչ ավարտված չէ։ Ռուսաստանի ու Ուկրաինայի, Ռուսաստանի և արևմուտքի հարաբերություններն այժմ գտնվում են լարվածության շատ բարձր մակարդակի վրա։ Ուստի իհարկե եթե ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ երկրները հետևեն Ռուսաստանի օրինակին հենց հիմա , ինչպես օրինակ Նիկարագուան, Սիրիան, Վենեսուելան արեցին՝ ապա շատ լավ, դա հիանալի կլինի։ Եթե ձեռնպահ մնան, ապա դա մի քիչ վատ է, բայց ոչինչ, հիմա  նման սկզբունքային հարց դրված չէ։ Լուգանսկի ու Դոնեցկի անկախության ճանաչումը ամբողջ իրավիճակի վերջաբանը չէ, ուստի եթե ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ երկրներն ուզում են դադար վերցնել, ապա այո՛,   կարող են այդպես վարվել ու սպասել հաջորդ փուլին։ Բայց եթե իրենք ցույց տային իրենց սոլիդարությունն ու ընկերությունը Ռուսաստանին, ապա Մոսկվան շատ զգացված կլիներ։ Իհարկե ով առաջինը դա անի ու հենց այս սկզբնական փուլում պատրաստ լինի նման  ճանաչման, ապա դա շատ թանկ գին կունենա մեր նախագահի աչքերում։ Նա կասի՝ տեսեք, թե ինչ է նշանակում իրական ընկերությունը։ Ով առաջինը ճանաչի՝ ապրի նա, հետագայում միանշանակ դա դրական ազդեցություն կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում