Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Բեգիլիտիսը զգուշացում է արել Թուրքիային՝ կապված Արևելյան Միջերկրածովում Կիպրոսի նավթաորոնողական աշխատանքների հարցում նրա որդեգրած դիրքորոշման հետ։
Բեգիլիտիսը հայտարարել է, որ Անկարան տվյալ թեմայի շուրջ միակողմանի և միջազգային իրավունքին հակասող դիրքորոշում է որդեգրել՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի այդ հարցում ընտրություն կատարելու։
Հիշեցնենք, որ թուրքական կողմը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Կիպրոսը (նրա հունական հատվածը) ցանկանում է նավթաորոնողական համատեղ աշխատանքներ իրականացնել այլ երկրների՝ Հունաստանի, Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի հետ։