Լիբիայում վիրավորվել է Известия թերթի թղթակից Օրհան Ջեմալը: Նա Տրիպոլիում հայտնվել է կրակահերթի տակ: Ջեմալը վիրավորվել է ոտքից։ Բժշկի խոսքերով՝ նրան վնասած փամփուշտը կոտրել է ոսկորը և դուրս եկել մարմնից: Ջեմալին հոսպիտալացրել են և շուտով կվիրահատեն: Բժիշկները հավաստիացնում են, որ ապաքինման համար կպահանջվի առնվազն 10 օր, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Известия թերթի գլխավոր խմբագիրը «Ինտերֆակս»-ին հաղորդել է, որ իրենք քննարկում են Ջեմալին Ռուսաստան տեղափոխելու հարցը: