Грузия Online-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 17-19-ը Զալցբուրգում տեղի ունեցած գլոբալ տնտեսության հարցերի շուրջ ամենամյա միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների նախագահների հնարավոր այցերի ժամկետը։ Բացի այդ, քննարկվել է երկկողմանի հարաբերությունների լայն շրջանակ։
Վրաստանի ԱԳՆ-ը նշում է, որ Նալբանդյանն ու Վաշաձեն մանրամասն քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, կայունության ու անվտանգության խնդիրները։