Friday, 05 06 2026
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

«Խղճի ազատության մասին» նոր օրենքը սպառնում է դառնալ քաղաքական ոստիկանություն

«Այս օրենքը ես գնահատում եմ չափազանց վտանգավոր և վտանգավոր ոչ միայն կրոնական ազատությունները սահմանափակելու առումով, այլ նաև պատժիչ կառույց ձևավորելու իմաստով, որը կզբաղվի ոչ միայն կրոնական կազմակերպություններով, այլ նաև քաղաքական այլ նպատակների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, գնահատելով արդարադատության նախարարության կողմից մշակված և նախօրեին հանրային քննարկմանը ներկայացված «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրինագիծը, կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հկ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս անցած տարի արդարադատության նախարարությունում ստեղծվել է մի կառույց, որը պետք է վերահսկի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունները, եթե, իհարկե, ներկայացված օրենքն ընդունվի. «Այստեղ վտանգ կա, որ այդ մարմինն ապագայում կդառնա քաղաքական ոստիկանություն: Իսկ նոր օրենքում տրված են մեծ հնարավորություններ միջամտելու կրոնական կազմակերպությունների գործերին»:

Դանիելյանը նշեց, որ օրենքում կան անհեթեթ կետեր` մասնավորապես կրոնական կազմակերպությունների պարտադիր գրանցման, դրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Նրա խոսքերով՝ պարտադիր գրանցումը միանշանակ մարդու իրավունքների երվրոպական կոնվենցիաների խախտում է:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հիմքով է նախարարության ներկայացուցիչը հայտարարում, որ նոր օրինագծով իրենք հրաժարվել են ԽՍՀՄ-ից մնացած և ներկայումս գործող օրենքում առկա տոտալ վերահսկողությունից, Դանիելյանն ասաց, որ օրինագծի որոշ կետերի համար, իհարկե, նման բան կարելի է ասել, քանզի գործող օրենքը չէր համապատասխանում Սահմանադրությանը. «Օրինագծի որոշ կետեր կարելի է առաջընթաց համար՝ ի տարբերություն գործող օրենքի»:

Ստեփան Դանիելյանը առանձնացրեց պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորող փոփոխությունները և նշեց, որ այնտեղ չափազանց անհեթեթ մի դրույթ կա, որով եկեղեցուն մենաշնորհ է տրված՝ բարեգործություն, բարոյական կրթություն իրականացնելու համար. «Սրանք, իհարկե, հիմարություններ են, և դրանցից պետք է ձերբազատվել, քանզի մեզ համար դրանք հիմարություններ են, բայց երբ ժամանակը գալիս է, շատ մարդիկ այդ հիմարություններն օգտագործում են որպես ճնշելու, ուրիշի իրավունքները սահմանափակելու միջոց»:

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ օրինագծի որոշ կետերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը կլինի դրական, իսկ մյուս կետերի վերաբերյալ կլինի շատ սուր քննադատություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում