Վրաստանում փետրվարի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 315 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 496 հազար 156 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 10 894 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 683 է: