Thursday, 02 05 2024
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»

Հայաստանում այս տարի կհամարակալվի և կհաշվառվի 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. ականջապիտակներին կլինի QR կոդ

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին համարակալել և հաշվառել շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի մեկնարկի միջոցառմանը:

«Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն առանցքային գործոն է՝ կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղացիական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով: Կունենանք ստույգ տեղեկատվություն կենդանիների գլխաքանակի վերաբերյալ, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, խոշոր եղջերավոր կենդանիների շարժը կվերահսկվի»,-ասաց նախարարի տեղակալը:

Նախարարությունը ծրագրի իրականացման արդյունքում սպասում է, որ 2022-ին շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ համարակալված և հաշվառված կլինեն:

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) կողմից իրականացվող Կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն էլ նշեց, որ կենդանիների համարակալումն ու հաշվառումը համարվում է անասնաբուծության և անասնաբուժության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի հիմքը: «Այն կլուծի կենդանիների առողջության խնդիրը, հանրային առողջության խնդիրները, կենդանիների շարժի մասին տեղեկատվությունն արդեն հստակ կարող ենք հավաքագրել: Կենդանական ծագման սննդամթերի հետագծելիությունը կապահովի, ինչպես նաև հնարավորություն կստեղծի կենդանական ծագման մթերքների արտահանման և նոր շուկաների գրավման համար»,-ասաց Գրիգորյանը:

Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին, կավարտվի 2025 թվականի գարնանը: Ծրագրում կան հստակ գործառույթներ: Հիմնադրամն աջակցելու է համապետական ծրագրին:

ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ կառավարությունը ծրագրի համար բյուջեն հաստատել է անցյալ տարի, այս տարի արդեն գումարը հատկացվել է: Ականջապիտակների գնումը սկսվել է:

«Սպասում ենք, թե երբ պետք է ներմուծվի Հայաստան: Մի քանի տեխնիկական առաջարկներ կան, որ մինչև ներմուծումը կհասցնենք ավարտին, և դրանից հետո արդեն կարող ենք բուն գործընթացը սկսել»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ համարակալումն ու հաշվառումը համար մեկ խնդիրն է կոնկրետ սննդի անվտանգության հետ կապված: Համարակալված կենդանու պատմությունը տեսանելի է լինելու, ականջապիտակի վրա լինելու են QR կոդեր, որով հնարավոր կլինի տեսնել՝ կենդանին պատվաստվա՞ծ է, թե ոչ, ո՞րտեղի կենդանի է: «Առաջին հերթին սա ապահովելու է հետագծելիությունը, որը տալիս է շատ հարցերի պատասխան: Դա հնարավորություն կտա վերահսկել շարժը, կենդանու առողջական վիճակի մասին տեղեկատվություն»,-ասաց նա՝ հորդորելով անասնապահներին աջակցել ծրագրին:

Համարակալված կենդանիները հետո կարող են նույնիսկ գրավի առարկա դառնալ, կենդանիները կարող են ապահովագրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում