Friday, 03 05 2024
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»

«Գոլդեն Փելիս»-ը գնել են «փակովի» տարբերակով. ինչպես է համոզել գնորդը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նոր սեփականատեր ունի:

Այն 5 մլրդ դրամով ձեռք է բերել ծնունդով եղվարդցի Նարեկ Նալբանդյանը՝ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը հյուրանոցային բիզնեսում փորձ չունի,
հիմնականում ալյուրի ու ձվի, քարի արտադրությամբ է զբաղվում: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ երկար ժամանակ գնորդ չունեցող «Գոլդեն փելեսը» միագամից գնորդ ունեցավ, որը մրցույթի միակ մասնակիցն էր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որ Նարեկ Նալբանդյանը մինչ հյուրանոցը գնելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ միանգամից չի կարող վճարել հյուրանոցի համար սահմանված 5 միլիարդ դրամը (մոտ 10 մլն դոլար) ուստի խնդրել է նախարարությանը որպեսզի իր համար 5 միլիարդը վճարելու ժամկետ սահմանվի:

Արդյունքում նախարարությունը Նարեկ Նալբանդյանին 5 տարվա ժամկետ է տվել, որ նա հյուրանոցի վաճառքի գումարը մարի: Ավելին, Նարեկ Նալբանդյանն էլ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ այդ ժամանակահատվածում ե՛ւ հյուրանոցի վաճառքի գումարը կմարի, ե՛ւ միեւնույն ժամանակ ներդրում կանի հյուրանոցը ոտքի կանգնեցնելու համար: Ի դեպ, նշենք, որ հյուրանոցը վերջին շրջանում առավել անմխիթար վիճակում էր հայտնվել այն բանից հետո, երբ 2020 թվականին կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացրեցին այնտեղ:

Ի դեպ, նշենք, որ հյուրանոցի նոր սեփականատեր Նարեկ Նալբանդյանի գործունեությունից մեզ ուշագրավ այլ մանրամասներ եւս հայտնի են դարձել, մասնավորապես այն, որ նա նախկինում աշխատել է Գագիկ Ծառուկյանի մոտ, ավելին՝ ունի բավականին հարուստ աներ, որը զբաղվում է ասֆալտապատման աշխատանքներով, եւ նրա ներդրումը մեծ է եղել Նարեկ Նալբանդյանի՝ բիզնես ոլորտում հաջողության հասնելու հարցում:

Հավելենք նաև, որ Նարեկ Նալբանդյանը նախկինում ոստիկանությունում է աշխատել:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում