Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Մոսկվան դեմ չէ, որ Երևանը մասնակցի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին

Անվտանգության ամենախոշոր միջազգային ֆորումում՝ Մյունխենի համաժողովում, այս տարի Ռուսաստանից պաշտոնական պատվիրակություն չի լինի։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ դա երկու պատճառ ունի՝ Եվրամիության կողմից չճանաչված պատվաստանյութերի սեփականատերերի համար հակակովիդային խիստ սահմանափակումները և միջոցառման կազմակերպիչների կոշտ հայտարարությունները Ռուսաստանի հասցեին։

«Ռուս պաշտոնյաները չեն մասնակցի Մյունխենի անվտանգության առաջիկա համաժողովին», – ասել է Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում։ Միաժամանակ նա համաժողովն անվանել է «մի ժամանակ հարգված հաստատություն» և հավելել, որ վերջին շրջանում Ռուսաստանի հետաքրքրությունը դրա նկատմամբ զգալիորեն նվազել է։

Համաժողովի նախագահ, գերմանացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հույս  էր հայտնել որ եվրոպական անվտանգության համար նման կրիտիկական պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով 2007 թվականին Բավարիայի մայրաքաղաքում հանդես եկավ հանրահայտ «մյունխենյան ելույթով», կմասնակցի միջոցառմանը: Սակայն Կրեմլը մերժել է հրավերը։

Վոլֆգանգ Իշինգերի խոսքով՝ այս տարի Մյունխենում սպասվում է մոտ 35 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն շուրջ 100 արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ: Ընդհանուր առմամբ, Բավարիայի մայրաքաղաք կժամանեն 600 պատվիրակներ տարբեր երկրներից և միջազգային կառույցներից (մինչ համաճարակը տարեկան ավելի քան 2 հազար էր)։

Ընդգծենք, որ Հայաստանը  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մակարդակով այս  համաժողովին իր մասնակցությունն ունենալու է։

Անցյալ տարի, հավելենք,  համաճարակի պատճառով համաժողովը չկայացավ։ 2021 թվականի փետրվարին միայն մի շարք առցանց խոսակցություններ են տեղի ունեցել Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի  մասնակցությամբ։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի խոսքերով՝  Մյունխենի անվտանգության կոնֆերանսը կորցրել է իր ակտուալությունն ու նշանակությունը և այդ կոնտեքստում Ռուսաստանի չմասնակցությունը միանգամայն բնական է․ «Եթե նախկինում  այնտեղ հավաքվում էին առաջատար քաղաքական գործիչներ, փորձագետներ ու վերլուծաբաններ,  իրականացվում էր մտքերի փոխանակում, ապա այսօր  այդ հարթակը դարձել է բախման մի տիույթ։ Ռուսաստանի տեսանկյունից այն քաղաքականապես անհեռանկարային է ու դրա վրա ջանք թափելն անիմաստ է, հետևաբար կայացվեց մասնակցությունից հրաժարվելու որոշում։ Ամեն ինչ միանգամայն հասկանալի է»։

Տարասովի խոսքերով՝ այս կոնֆերանսը որևէ առնչություն չունի Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա և Մոսկվայի չմասնակցության վերաբերյալ որոշումը այդ հարաբերությունների վրա որևէ անդրադարձ չի ունենալու․ «Ռուսաստանն ամեն դեպքում պահպանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները և այս չմասնակցությունը դրա հետ որևէ առնչություն չունի»,-նկատեց մեր զրուցակիցը։

Խոսելով այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մակարդակով մասնակցելու է Մյունխենի Անվտանգության  կոնֆերանսին, Տարասովը նկատեց՝ Երևանը ճիշտ որոշում է կայացրել․ «Իհարկե ցանկալի է, որ Հայաստանն իր մասնակցությունն ունենա։ Ես երբեմն  ուսումնասիրում եմ ու ուզում եմ հասկանալ՝ դուք առհասարակ ունե՞ք արտաքին քաղաքականություն, թե՞ ոչ։ Նախարարությունը կա, բայց արտաքին քաղաքականություն ասվածը բացակայում է։ Հայաստանը պետք է նման ֆորումներին մասնակցի, այստեղ հարց չկա»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները չեն ենթադրում, որ Հայաստանը պետք է ամբողջապես հետևի Մոսկվայի քաղաքականությանը՝ բոլոր ուղղություններով․ «Մենք որևէ առարկություն չենք ունենա այդ մասնակցության հետ կապված։ Հայաստանը պետք է ներկայանա, պաշտպանի իր ազգային շահերը և դա միանգամայն նորմալ է»,-եզրափակեց Ստանիսլավ Տարասովը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում