Կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման ժամկետը 14 օրից 7-10 օր նվազեցնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատվաստված քաղաքացիները շրջապատի համար վտանգ են ներկայացնում 7 օր, չպատվաստվածները` 10։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի հարցին։
«Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելու, մյուս կողմից` պաշտպանելու այլոց` վարակման ռիսկից»,– ասաց նա։