Ֆրանսիայի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը դարձյալ մեկտեղել էին Փաշինյանին և Ալիևին։ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռավար հանդիպումը: Մակրոնը ասել էր, որ կարևոր են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելը: Այսօր 8 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան: Սա մասնավորապես տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: