Friday, 26 04 2024
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին

Խորհրդարանական ընդդիմության կոշտ գնահատականը Ռուսաստանին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ռեգիոնալ ապաշրջափակման օրակարգի համատեքստում Հայաստան-Ադրբեջան երկաթուղու գործարկման հարցն անորոշ պոպուլիզմ է: Այդպիսի միտք է արտահայտում խորհրդարանական ընդդիմությունը՝ իր պատգամավորների միջոցով: Հարցին օրերս անդրադարձել էր վարչապետ Փաշինյանը, ասելով, թե մոտ են այդ օրակարգում առաջին արդյունքներն արձանագրելուն: Թե ինչ արդյյունքի մասին է խոսքը, Փաշինյանը չի մանրամասնել, թեև խոսել է Հայաստանի տարածքում երկաթուղային հատվածը կառուցելու աշխատանքի մասին: Ալիևն էլ խոսում է այն մասին, որ Բաքուն սկսել է Ադրբեջանի տարածքով մինչև Հայաստանի սահման երկաթուղու շինարարությունը: Օրերս Հայաստան էր այցելել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը՝ Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ: Այստեղ նրանք հանդիպումներ են անցկացրել վարչապետ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որի, և նրա ադրբեջանցի պաշտոնակցի հետ Օվերչուկն արդեն մեկ տարի աշխատում է ռեգիոնալ ապաշրջափակման օրակարգի շուրջ:

Ռուսական երկաթուղիների ղեկավարի մասնակցությունն այցին պայմանավորված է նրանով, որ Հայաստանի երկաթուղին 2008 թվականին երեսնամյա հավատարմագրային կառավարման է հանձնվել այդ ընկերությանը, որը կառավարումն իրականացնում է Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության միջոցով: Հասկանալի է, որ, եթե կառուցվում է երկաթուղային այդ հատվածը՝ Նախիջևանից Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան, ապա երկաթուղու այդ առանձին, մոտ 40 կմ-անոց հատվածը չի կարող դուրս լինել ռուսական երկաթուղիների հավատարմագրային կառավարումից, որովհետև հակառակ դեպքում դա դուրս կլինի տրամաբանությունից՝ հավատարմագրային կառավարում են ամբողջ հայկական երկաթուղին, բացի այդ 40 կմ-ից: Եթե իհարկե այն կառուցվի: Այստեղ իհարկե կան տեխնիկա-տնտեսական և քաղաքական բավականին բարդ հարցեր: Սակայն, այն, որ կան այդպիսի բարդ հարցեր, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակն անորոշ պոպուլիզմ է: Կամ, եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը գնահատում է այդպես, ապա կնշանակի, որ ըստ այդ ընդդիմության գնահատականի՝ անորոշ պոպուլիզոմվ է զբաղված նաև Ռուսաստանը, որի փոխվարչապետը այդ թեմայով հերթական անգամ այցելել էր Հայաստան և քննարկումներ ունեցել պաշտոնական Երևանի հետ, ընդհուպ բարձր մակարդակում:

Գործնականում սակայն, այդօրինակ գնահատականի բուն մոտիվը թերևս օրակարգի և դրա հնարավոր զարգացման շուրջ սեփական քաղաքական դիրքորոշում չարտահայտելն է: Խնդիրն այն է, որ «ռազմա-հայրենասիրական» տոնայնությունն ու փաթեթավորումը, որով փորձում է ներքաղաքական խնդիրներ լուծել ընդդիմությունը, ստիպում է լռել ռեգիոնալ ապաշրջափակման օրակարգի շուրջ, որովհետև հակառակ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը պետք է արտահայտվի ոչ միայն պաշտոնական Երևանի, այլ գուցե առաջին հերթին պաշտոնական Մոսկվայի դեմ: Իսկ դա ընդդիմությունը դիտարկում է թերևս քաղաքականապես «մահացու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում