Monday, 15 06 2026
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»

Եվրասիա-թյուրքական սպառնալիքն ու հայկական պետության խնդիրները

Հայաստանում հրապարակվել է ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումը, որ իրականացվել է նախորդ տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այն ներառել է տարբեր թեմաներ: Դրանցից օրինակ հասկանալիորեն զգալի ուշադրություն է գրավել այն, որ հարցվածների 88 տոկոսի կարծիքով Հայաստանի համար սպառնալիք է Թուրքիան: 81 տոկոսը կարծում է, որ սպառնալիք է Ադրբեջանը: Ուշադրության է արժանի այն, որ 11 տոկոսի կարծիքով սպառնալիք է Ռուսաստանը: Սա առանձին խոսակցության նյութ է, որին կանդրադառնամ առաջիկայում՝ այդ 11 տոկոսը: Այժմ Թուրքիայի 88 տոկոսի մասին: Այդ թիվը միանգամայն օբյեկտիվ է, հաշվի առնելով թե 44-օրյա պատերազմի հանգամանքը՝ դրան Թոււրքիայի ուղիղ մասնակցությունը, թե թուրքական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ընդհանրապես, եւ թե թուրքական քաղաքականությունը լայն իմաստով՝ հավակնոտ, ագրեսիվ, որ դավանել է էրդողանյան Թուրքիան: Ըստ այդմ, գուցե կարող են լինել սուբյեկտիվության տոկոսներ դեպի վերեւ կամ ներքեւ, սակայն ընդհանուր առմամբ ցուցանիշն անկասկած օբյեկտիվ է: Այդ ցուցանիշը մի շարք հասարակական, քաղաքական կամ հասարակական՝ քաղաքականամերձ շրջանակներ արդեն իսկ փորձում են հակադրել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին, այն համատեքստում, որ Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական հարաբերության կարգավորման քաղաքականությանը: Մինչդեռ, հարցման այլ, ավելի «մասնավորեցնող» հարցադրումները բերում են այլ պատկերի եւ այստեղ հանրային մոտեցումները ոչ ուղիղ եւ բացարձակ իմաստով իհարկե, սակայն մոտ են գրեթե 50/50-ի: Օրինակ, հարցվածների  5%-ը կարծում է, որ Հայաստանի զարգացման համար կարեւոր է Թուրքիայի հետ հարաբերության զարգացումը: Հարցվածների 29 տոկոսի կարծիքով էլ Թուրքիայի հետ պետք է հաստատվի առանց նախապայմանի հարաբերություն:

Հարցման մասնակիցների մոտ կեսը կարծում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսություն, բայց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա օրակարգում: Ավելին, կա 48  տոկոս, որը կարծում է, թե հենց Հայաստանը պետք է դնի նախապայման: Այդպիսով, ակնառու է, որ սպառնալիքի գնահատման հարցում բավականին միատարր, եւ օբյեկտիվորեն միատարր գնահատականը բավականին բազմազան է դառնում արդեն ըստ էության սպառնալիքի կառավարման մեխանիզմի շրջանակում դիտարկելիս: Իսկ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի առանցքային հանգամանքներից մեկն էլ այն է, որ դիտվում է նաեւ հենց իբրեւ սպառնալիքի կառավարման միջոց: Որովհետեւ, հաշվի առնելով Հայաստանը շրջապատող աշխարհաքաղաքական, ռեգիոնալ քաղաքական իրողությունները, ռեգիոնում առանցքային դերակատարում ունեցող Ռուսաստանի քաղաքականությունն ու քաղաքական, տնտեսական վերնախավում գերիշխող տրամադրություններն ու հայացքները Թուրքիայի հետ գործակցության, եվրասիա-թյուրքական գաղափարների առնչությամբ, անկասկած են դարձնում մի բան. Հայաստանն ամենեւին ավելի ուժեղ չի դառնում, ավելի պաշտպանված ու առավել ճկուն չի դառնում Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության հնարավորության բացակայությամբ կամ հնարավորությունն օգտագործելու փորձի մերժմամբ: Ավելին, դառնում է թերեւս առավել խոցելի: Ինչ վերաբերում է արդեն երկխոսության ընթացքին եւ բովանդակությանը, ապա այստեղ անշուշտ լրջմիտ, ռազմա-հայրենասիրական պաթետիկ զեղումներից, հայությանը պարտադրված եւ «կաթիլային» համակարգով պարտադրվող կարծրատիպերից ու զգայական պոռոտախոսությունից զերծ բանավեճը, քննարկումը, ընդդիմախոսությունը կարող է միմիայն օգտակար լինել հայ-թուրքական ուղղությամբ աշխատանքին: Ի դեպ, հարցման տվյալները այդ իմաստով հուշում են, որ հանրությունը իրավիճակը գնահատում է շատ ավելի ռացիոնալ, քան հասարակական-քաղաքական եւ քարոզչական մի շարք «ինստիտուտներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում