Արցախում ռազմական գործողությունների ընթացքում չթույլատրված ֆոսֆորային զինատեսակների կիրառումը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։ Այս հիմքով հնարավորություններ կան, որ միջազգային որոշակի մեխանիզմներ գործարկվեն, և Հայաստանի կառավարության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» փորձագետ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը։